1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի առաջին կարգի մասնագետ):
2. Աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի առաջին կարգի մասնագետի գործառույթներն են՝
1)Իրականացնում է մակագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը, համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման աշխատանքները, ներկայացնում դրանք Բաժնի պետին.
2)մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, իրականացնում է արագ արձագանքումներ.
3)իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` ազատազրկման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, և հանրակրթական ուսումնական հաստատություններ.
4)այցի արդյունքների ամփոփման հիման վրա, մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին և կազմակերպություններին Պաշտպանի կողմից առաջարկություններ ներկայացնելու համար՝ ապահովում է համապատասխան փաստաթղթի նախագծի մշակումը.
5)աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին.
6)մասնակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանման և վերլուծության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծերը.
7) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8)իրականացնում է Բաժնի գործառույթներին առնչվող «թեժ գծի» կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը և հանձնումն Աշխատակազմի քարտուղարությանը.
9)իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստումը.
10) անհրաժեշտության դեպքում իրականացնում է Պաշտպանի՝ հատուկ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստումը.
11)մասնակցում է Պաշտպանին վերապահված կոնկրետ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում պատրաստում համապատասխան տեղեկանքներ.
12)կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
13) մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
14)կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի, Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությունները.
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
3) սույն հայտարարության 10-րդ կետում ներկայացված իրավական ակտերի իմացություն.
4) իր գործառույթներից բխող հմտություններ (համակարգչային հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ).
5) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն.
4. Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3)հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
5)զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
5. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
6. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի 24-ը:
8. Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
9. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
10. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 60 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
2)Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4)«Հանրային ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կենսաթոշակների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Արցախի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.
5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս:
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979049, էլ հասցե՝ info@ombudsnkr.am):
12. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ի և 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»: