Տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում ուսանողների մասնակցությամբ

09 JUNE 2022, Press Releases

 

Հունիսի 9-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնմամբ Արցախի պետական համալսարանի, «Մեսրոպ Մաշտոց» և «Գրիգոր Նարեկացի» համալսարանների ուսանողների մասնակցությամբ «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքներին և ազատություններին առնչվող թեմաներով:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության շրջանակներում արձանագրված խնդիրները և դրանց կարգավորման ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացված և շարունակվող աշխատանքները, մասնավորապես`

  • պետության կողմից 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության տարբեր միջոցառումների հետ կապված խնդիրների կարգավորումը,
  • Պաշտպանի և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրեր պարբերաբար կատարվող մշտադիտարկման այցերի շրջանակներում արձանագրված խնդիրները և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները,
  •  տեղահանված անձանց շրջանում բավարար իրազեկման մակարդակ ապահովելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի կողմից 2021թ. ընթացքում հրապարակված պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում` տեղահանված անձանց պետական աջակցության միջոցառումների մասին ամփոփ տեղեկագիրը,
  • բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հավաքագրման և դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման նպատակով Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ստեղծումը:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Արցախի պետական համալսարանի և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողները:

Նման ձևաչափով հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ: