Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է. Մարդու իրավունքների պաշտպան

04 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020, Հաղորդագրություններ

Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները: