Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ

06 ԱՊՐԻԼ 2021, Հաղորդագրություններ

2021թ. ապրիլի 04-ին arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հրապարակմամբ (https://arcakh24.info/hy/patgamavori-eghbayry-sparnacel-ev-hardzakvel-e-lratvakan-kayqi-glkhavor-khmbagrin-kam-dasaliqneri-khndiry-arcakhum/?fbclid=IwAR18BPhhslcn8Y9cMBRyUVv0gKf5NytCNxkCjuSXD53y_5IxMCOVBlGJoAA), որում տեղեկացնում է, որ ԱՀ ԱԺ պատգամավորի մերձավորի  կողմից իր և իր ընտանիքի հասցեին հնչեցվել են սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքը դիմել է ԱՀ ոստիկանություն, սակայն նույնիսկ իրավապահ մարմիններին դիմելուց հետո տվյալ անձը շարունակում է անհանգստացնել իրեն և իր ընտանիքի անդամներին:

Հաշվի առնելով, որ ըստ հրապարակման մեջ ներկայացված փաստերի, ԱՀ ոստիկանության կամ ԱՀ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունները (անգործությունը) ենթադրաբար հանգեցրել են մարդու սահմանադրական իրավունքների առերևույթ խախտումների և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝  Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ: