Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մի խումբ տեղահանված անձանց հետ

22 ՄԱՅԻՍ 2021, Հաղորդագրություններ

Մայիսի 21-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, այցելել են Արցախի պետական համալսարանի հանրակացարան և հերթական հանդիպումներն ունեցել հանրակացարանում ժամանակավոր բնակություն հաստատած ԱՀ տարբեր համայնքներից տեղահանված անձանց հետ` ծանոթանալու նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և դրանց պատշաճ իրացման նպատակով կարևորում մշտադիտարկման այցերի իրականացումը: