Ընդունվում են հայտեր ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կազմում ընդգրկվելու համար

01 ՆՈՅԵՄԲԵՐ 2021, Հայտարարություններ և մեկնաբանություններ

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդ ստեղծելու կապակցությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է խորհրդի կազմում ընդգրկվելու համար անդամության հրավեր: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը ԱՀ ՄԻՊ աշխատակազմի՝ info@artsakhombuds.am էլեկտրոնային հասցեով:

Հայտ կարող են ներկայացնել՝

    1. ըստ կանոնադրության և (կամ) գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և (կամ) ուղղակիորեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող քաղաքականության և կանոնակարգման խնդիրների ոլորտում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
    2. ոլորտային փորձառություն ունեցող փորձագետներ, ովքեր մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք  զանգահարել ՄԻՊ աշխատակազմի +374 47979048 հեռախոսահամարին կամ 116 թեժ գծին: