ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ. Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կազմում ընդգրկվելու համար

17 ՓԵՏՐՎԱՐ 2022, Հաղորդագրություններ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան՝ Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդ ստեղծելու կապակցությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է խորհրդի կազմում ընդգրկվելու համար անդամության հրավեր: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ԱՀ ՄԻՊ աշխատակազմի՝ info@artsakhombuds.am էլեկտրոնային հասցեով:

Հայտ կարող են ներկայացնել՝

1) ըստ կանոնադրության և (կամ) գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես, բռնի տեղահանված և փախստական անձանց ծառայությունների մատուցման և (կամ) ուղղակիորեն բռնի տեղահանված և փախստական անձանց վերաբերող քաղաքականության և խնդիրների կանոնակարգման ոլորտում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

2) ոլորտային փորձառություն ունեցող անձինք, ովքեր մասնակցել են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերի և աշխատանքների իրականացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՄԻՊ աշխատակազմի +374 47979048 հեռախոսահամարին կամ 116 թեժ գծին: