Երեխաների համաժողով նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

03 ՀՈՒՆԻՍ 2022, Հաղորդագրություններ

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված երեխաների համաժողովին։ Միջոցառումը միտված է խթանելու երեխաների լսված լինելու, կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները։