Հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրը, կայացել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների հանդիպումը ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի և կառավարության ներկայացուցիչների հետ։
Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները ոլորտում առկա խնդիրները գործադիր իշխանությանը ներկայացնելու` խորհրդի անդամներին ընձեռնված հնարավորության և պետության ու քաղաքացիական հասարակության միջև անհրաժեշտ երկխոսության ապահովման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված և փախստական անձանց իրավական և սոցիալական վիճակի, ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի, առանձին իրավունքների և ազատությունների իրացման ընթացքում ծագող խնդիրների, և դրանց հնարավոր լուծումների շուրջ։