Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու կողմից բարձրացված խնդրին լուծում է տրվել

05 ՕԳՈՍՏՈՍ 2022, Հաղորդագրություններ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին է դիմել 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձը՝ պնդելով, որ իր կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշմամբ սահմանված ծրագրի շահառու լինելու համար նախատեսված պայմաններին բավարարելու պայմաններում համայնքի ղեկավարի կողմից որոշմամբ սահմանված լիազոր մարմնին իր ընտանիքի կազմի և բնակության վայրի հասցեի վերաբերյալ ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը:Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունների, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի 169-Լ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների շուրջ բանավոր քննարկումների և գրավոր հարցումների արդյունքներով համայնքի ղեկավարի կողմից դիմումատուի վերաբերյալ լիազոր մարմնին տրամադրվել են ճշգրտված հավաստի տեղեկություններ: