Հրապարակվել է ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը

15 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2022, Հաղորդագրություններ

Հրապարակվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» համատեղ արտահերթ զեկույցը:

Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը, «ակտիվիստների» ուղիղ կապերը ադրբեջանական կառավարության ու հատուկ ծառայությունների հետ։

Փաստեր են ներկայացված անձանց իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։

ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանը և Քրիստիննե Գրիգորյանը կոչով դիմում են կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։

Զեկույցը պատրաստվել է անգլերենով, հիմնված է դեկտեմբերի 12-14-ն ընկած օրերի իրադարձությունների վերլուծության վրա։ Այն ուղարկվել է համապատասխան միջազգային կառույցներին և դերակատարներին:

Զեկույցին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով` https://artsakhombuds.am/hy/document/976

Նմանատիպ նյութեր