Պաշտպանը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը

31 ՀՈՒՆՎԱՐ 2023, Հաղորդագրություններ

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:

Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար:    

Հարցազրույցի ամբողջական նյութին ֆրանսերեն լեզվով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`

https://www.ouest-france.fr/europe/armenie/entretien-armenie-haut-karabakh-la-vie-de-mon-peuple-est-menacee-il-faut-agir-maintenant-7aac2ef6-9d9f-11ed-ad18-dccd0b33828d?fbclid=IwAR2h5SOYRlLoxSjUSyjgzR3Y7qHyNUanT4May7pzVSCU_4-QHd471R3DCMY