Տեղի է ունեցել առցանց քննարկում Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

23 АВГУСТА 2021, Пресс релизы

Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի է ունեցել առցանց քննարկում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամների հետ։

Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը։

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։