Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ` որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք:
Այս զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն:
Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար:
Аппарат Защитника прав человека опубликовал трехъязычный (армянский, русский, английский) внеочередной доклад ''О нарушениях прав населения Арцаха со стороны Азербайджана в феврале......