Պաշտպանն այցելել է «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

01 ИЮНЯ 2023, Пресс релизы

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն:

Պաշտպանը շնորհավորել է հաստատություններում գտնվող երեխաներին, ծանոթացել երեխաների պահման և խնամքի պայմաններին, ինչպես նաև վերահաստատել ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը նպաստելու երեխաների` այդ թվում հաստատություններում գտնվող սաների իրավունքների պաշտպանության վրա շրջափակման ծանր հետևանքները հնարավորինս մեղմացնելու ջանքերին։

You May Also be interested in