Լրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

11 ИЮЛЯ 2023, Пресс релизы

Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

You May Also be interested in