1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Աշխատակազմի գործադիր քարտուղար):
2. Աշխատակազմի գործադիր քարտուղարի գործառույթներն են՝
10) ապահովում է Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
11) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
12) ապահովում է Աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
13) ապահովում է Աշխատակազմի ֆինանսատնտեսական աջակցության, աշխատանքային անհրաժեշտ պայմանների, նյութական և վարչատնտեսական ապահովության հետ կապված աշխատանքները.
14) մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը, այդ թվում՝ տրամադրում է տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի փաստացի եկամուտների, ծախսերի և կանխատեսումների մասին.
15) ապահովում է ծախսերի կատարման ընթացքում ծագած թերությունների հայտնաբերումը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
16) Պաշտպանին ներկայացնում է վարչատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար առաջարկություններ.
17) ապահովում է գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գնումների գործընթացը.
18) վերահսկում է գնումների գործի կազմակերպման պատասխանատուին վերապահված լիազորությունները.
19) ստուգում է տեխնիկատնտեսական անձնակազմի կատարած աշխատանքները և անհրաժեշտության դեպքում տալիս ցուցումներ.
20) Պաշտպանին առաջարկություններ է ներկայացնում՝ Աշխատակազմի աշխատողներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
21) միջնորդություն է ներկայացնում Պաշտպանին՝ Աշխատակազմի աշխատողներին գործուղելու, արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.
22) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
23) ապահովում է Աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
24) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով և այլ ծրագրերով Աշխատակազմի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
25) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.
26) կազմակերպում է Պաշտպանի Աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
27) իր լիազորությունների սահմաններում Պաշտպանի ստորագրությանն է ներկայացնում Պաշտպանի հրամանների, որոշումների, ինչպես նաև հանձնարարականների նախագծերը.
28) Պաշտպանի աշխատակազմում կազմակերպում է գործավարության և տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքները.
29) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
30) Պաշտպանին է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային ծրագրերը.
31) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
32) ապահովում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) կամ կառավարում (մենեջմենթ) կամ քաղաքագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ կամ պետական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) վերլուծական մտածողություն.
5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.
6) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում:
4. Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
5. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
6. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի դեկտեմբերի 11-ը:
8. Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
9. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
10. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
2)Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
3)«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4)«Հանրային ծառայության մասին», «Դատական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.
5) տրամաբանություն՝ 40 տոկոս:
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979049, էլհասցե՝ info@ombudsnkr.am):
12. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ի և 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»: