Բաց մրցույթ՝ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոն զբաղեցնելու համար

Published: 02.07.2021 - Deadline: 14.07.2021

1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջին կարգի մասնագետ):

2. Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջին կարգի մասնագետի գործառույթներն են՝

1) Իրականացնում է Պաշտպանին կարծիքի ներկայացված, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում վերլուծության արդյունքների հիման վրա պատրաստում տեղեկանքներ,

2) իրականացնում է օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանման և վերլուծության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծեր,

3) իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները, նախապատրաստում է զեկույցներ և տեղեկանքներ,

4) իրականացնում է Պաշտպանին վերապահված կոնկրետ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման և հետազոտական աշխատանքները, անհրաժեշտության դեպքում պատրաստում համապատասխան զեկույցներ,

5) Պաշտպանի հանձնարարությամբ իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` ազատազրկման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ,

6) իրականացնում է մարդու իրավունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի իրազեկման ու կրթական աշխատանքները, կազմակերպում համապատասխան դասընթացներ, տեղեկատվական արշավներ և նման բնույթի միջոցառումներ,

7) մասնակցում է հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց հետ հանդիպումներին և քննարկումներին,

8) իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մասնակցում է հատուկ կամ արտահերթ զեկույցների նախապատրաստման և դրանց կազմման աշխատանքներին,

9) իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող գիտատեսական և կիրառական նյութերի, ձեռնարկների, տեղեկագրերի,ժողովածուների և այլ տեղեկատվական վերլուծական աշխատությունների մշակման, ինչպես նաև հրատարակման աշխատանքները,

10) կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

11) կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները:

3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)առնվազն միջնակարգ կրթություն,

2)սույն հայտարարության 10-րդ կետում ներկայացված իրավական ակտերի իմացություն,

3)իր գործառույթներից բխող հմտություններ (համակարգչային հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ),

4)տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

5)սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն:

4.Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ,Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) Գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին,

2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

3) երկու լուսանկար՝ 3×4սմ չափի,

4) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):

5. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

6. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:

7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 14- ը:

8. Մրցույթի թեստավորման (առաջին) փուլն անցկացվելու է 2021 թվականի հուլիսի 16-ին, ժամը՝ 10:00 Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):

9. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդն անցնելու է հարցազրույցի (երկրորդ) փուլ:

Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս,

2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս,

3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս,

4) «Հանրային ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.

5) տրամաբանություն՝ 40 տոկոս:

11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (Описание: ?ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, Описание: ?հեռ. +37447979048, Описание: ?էլ.հասցե՝ info@artsakhombuds.am):

12. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ի և 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»: