Առցանց դիմել Պաշտպանին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին դիմում ներկայացնելու համար կարող եք լրացնել ստորև տրված դիմումաձևը:

Նախքան այդ կարող եք ծանոթանալ Պաշտպանի լիազորություններին և գործունեության կարգին «Հաճախ տրվող հարցեր» էջում, իսկ Ձեր իրավունքներին ու դրանց պաշտպանության մեխանիզմներին՝ «Իմացեք Ձեր իրավունքները» էջում:

Այլ եղանակներով (փոստով, էլփոստով, հեռախոսազանգով, գրասենյակում հանձնելով) Պաշտպանին դիմում ներկայացնելու համար կարող եք ծանոթանալ կապի հնարավոր միջոցներին «Հետադարձ կապ» էջում:

Դիմումաձևի այն դաշտերը, որոնք ունեն * նշումը, պարտադիր են լրացման համար:

 

I. Դիմումատուին վերաբերող նշումներ

1. Դիմումատուի կարգավիճակը *

Ընտրել «Անհատ» տարբերակը, եթե դիմումը ներկայացվում է մեկ ֆիզիկական անձի կողմից կամ փոխարեն, «Կոլեկտիվ» տարբերակը, եթե դիմումը ներկայացվում է մեկից ավելի անձանց կողմից կամ փոխարեն, իսկ «Իրավաբանական անձ» տարբերակը, եթե խախտվել են իրավաբանական անձի իրավունքները, և դիմումատուն լիազորված է հանդես գալու տվյալ իրավաբանական անձի անունից:

1.1. Դիմումատուների թիվը *

2. Դիմումը ներկայացնողը *

Նշել «Անձամբ» տարբերակը, եթե Ձեր իրավունքներն են ենթադրաբար խախտվել: Իսկ այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց փոխարեն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները, իսկ ազատությունից զրկված անձանց ու զինծառայողների փոխարեն՝ նրանց մերձավոր ազգականները: Անձի գրավոր համաձայնությամբ նրա իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները:

2.1. Դիմումը ներկայացնողը *

3. Անունը, հայրանունը, ազգանունը *

Լրացնել այն անձի (անձանց) տվյալները, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են, անկախ այն հանգամանքից, թե ով է դիմումը ներկայացնում: Կոլեկտիվ դիմումների դեպքում պետք է լրացնել բոլոր դիմումատուների անունները, հայրանունները և ազգանունները, իսկ անձնական տվյալ (ծննդյան տարեթիվը, սեռը, անձնագրի համարը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) պահանջող հաջորդ դաշտերում՝ այդ խմբի միայն մեկ ներկայացուցչի տվյալները՝ որպես հետադարձ կապի համար լիազորված անձ:

4. Ծննդյան օրը, ամիսը, տարին *

5. Սեռը *

6. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը *

6.1. Անձը հաստատող փաստաթղթի համարը

7. Պետությունը *

7.1. Շրջանը կամ մարզը *

7.2. Համայնքը *

7.3. Հասցեն

Լրացնել այս դաշտը, եթե տվյալ համայնքում առկա է առանձնացված հասցե:

8. Հեռախոսահամարը *

8.1. Երկրորդ հեռախոսահամարը

9. Էլեկտրոնային փոստի հասցեն *

Էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով կարող եք ստանալ Ձեր դիմումի էլեկտրոնային պատճենը, դիմումի ուսումնասիրության ու քննարկման պատասխանը, ինչպես նաև բաժանորդագրվել մեր պարբերական թարմացումներին:

II. Բովանդակային նշումներ

10. Պետական մարմինը կամ կազմակերպությունը

Նշել այն պետական մարմինը կամ կազմակերպությունը, որի կողմից ենթադրաբար խախտվել են մարդու իրավունքները կամ ազատությունները: Պաշտպանը լիազորված է քննարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև դրանց պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների և հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքները: Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնց բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը:

10.1. Ենթակա մարմինը *

11. Իրավունքի տեսակը *

Նշել ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված այն իրավունքը կամ ազատությունը, որը ենթադրաբար խախտվել է:

12. Խոցելի խումբը

Եթե Ձեր իրավունքները խախտվել են որևէ խոցելի խմբի պատկանելու պատճառով, ապա՝ նշել ներկայացված տարբերակներից մեկը:

13. Դիմե՞լ եք դատարան դիմումի փաստերի առնչությամբ *

Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ»:

14. Փորձե՞լ եք պաշտպանել Ձեր իրավունքը որևէ այլ պետական մարմին դիմելու միջոցով

14.1. Տվյալ պետական մարմնի անվանումը

15. Արդյո՞ք դիմումը ներկայացվում է 1 տարվա ընթացքում այն օրվանից սկսած, երբ իմացել եք կամ պետք է իմացած լինեիք Ձեր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին *

Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին»: Այնուամենայնիվ, եթե նշված ժամկետը բաց է թողնվում, ապա բողոքը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:

15.1. Օրենսդրական ժամկետը բաց թողնելու պատճառը

16. Դիմումի առարկան (փաստերի շարադրանքը) *

Մանրամասնորեն ներկայացնել դիմումի բովանդակությունը:

17. Պաշտպանին ուղղված Ձեր պահանջը *

Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին»:

18. Ստորագրությունը *

Կից լուսանկարով ավելացնել Ձեր ստորագրությունը կամ անձը հաստատող փաստաթղթի ստորագրության էջը:

III. Տեխնիկական նշումներ

19. Կցվող փաստաթղթերի ցանկը

20. Այլ նշումներ

Եթե կա որևէ տեղեկություն ավելացնելու, կարող եք լրացնել այստեղ:

21. Ցանկանու՞մ եք էլեկտրոնային փոստով ստանալ Ձեր դիմումի ուսումնասիրության և քննարկման ընթացքի վերաբերյալ թարմացումներ

22. Ցանկանու՞մ եք պարբերաբար ստանալ տեղեկություններ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ

Ձեր բողոքը հաջողությամբ ընդունվել է:

Ձեր բողոքի նույնականացման համարն է`

Դիմումաձևում նշված էլ. հասցեին ուղարկվել է տվյալ ծանուցման էլեկտրոնային օրինակը: