Պատմություն

2005թ. փետրվարի 9-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը:

Մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական հաստատության կարգավիճակ ստացավ 2006 թ.-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ:

2008 թվականի ապրիլի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովն ընտրեց ԼՂՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանին՝ Յուրի Հայրապետյանին:

Մինչ այժմ Արցախի Հանրապետությունն ունեցել է Մարդու իրավունքների 3 պաշտպան՝ Յուրի Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան և Արտակ Բեգլարյան:

  • 1-ին փուլ

    Օմբուդսմենի հաստատությունն առաջին անգամ ձևավորվել է Շվեդիայում 1809 թվականին: Օմբուդսմեն բառը շվեդական ծագում ունի. Արմատը հին նորվեգերեն umboosmaor բառից է, որը թարգմանաբար նշանակում է ներկայացուցիչ:

    Վերջին տարիներին այդ հաստատությունն ավելի սերտորեն կապված է իրավունքի գերակայության և քաղաքացիների շահերի պաշտպանության հետ: Օմբուդսմենն ավելի հաճախ դիտվում է որպես ֆիզիկական անձանց հիմնարար իրավունքների պաշտպան՝ պետական իշխանության և պաշտոնատար անձանց կամայականություններից և լիազորությունների չարաշահումներից:

    1
  • 2-րդ փուլ

    2005թ. փետրվարի 9-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը: Սակայն  շուրջ երեք տարի Պաշտպան չէր նշանակվում, քանի որ օրենքը հստակ չէր սահմանում, թե որ պետական մարմնի կողմից պետք է առաջադրվի Պաշտպանի թեկնածությունը՝ ամրագրելով, որ այդ իրավունքն ունի թե՛ Հանրապետության Նախագահը և թե՛ Ազգային ժողովի պատգամավորների կազմի 1/5-ը:

    Մարդու իրավունքների պաշտպանը  սահմանադրական հաստատության կարգավիճակ ձեռք բերեց 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ:

    2007թ. մայիսի 30-ին օրենսդրական փոփոխության միջոցով Պաշտպանի ընտրության մեխանիզմը կատարելագործվեց՝ թեկնածուի առաջադրման և ընտրության իրավասությունը վերապահելով ԼՂՀ Ազգային ժողովին:

    2008թ. ապրիլի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովն ընտրեց ԼՂՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանին` Յուրի Հայրապետյանին, իսկ մայիսին ձևավորվեց նրա աշխատակազմը:

    Օրենքն ամրագրեց, որ Պաշտպանը վստահության արժանի անկախ անձ է, որը պառլամենտի կողմից լիազորված է պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ընդարձակ հսկողության ձևով վերահսկողություն է իրականացնում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նկատմամբ ` առանց նրանց կողմից ընդունված որոշումների փոփոխության իրավունքի:

    2009թ.ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը դարձավ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անդամ:

    2
  • 3-րդ փուլ

    2016 թվականի մայիսի 5-ին ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Ռուբեն Մելիքյանը: Պաշտպանի հաստատությունն ընդլայնեց իր գործունեության ուղղությունները՝ ամրապնդելով Պաշտպանի գործունեության միջազգայնացման ու հանրայնացման գործընթացը: Պաշտպանն իր գործունեության առանցքում դրեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրությանը բավարար փաստերի ներկայացումը՝ տեղի ունեցածը համապատասխան միջազգային գնահատականի արժանացնելու նպատակով:

    2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով ընդունվեցին ԱՀ Սահմանադրության փոփոխությունները, ինչը որակական նոր մակարդակի վրա դրեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքը, որը հաստատությանն ընձեռեց որակապես նոր հնարավորություններ, մասնավորապես.

    1. Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանվեցին խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմին բնորոշ և վերաբերելի միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր բովանդակային լիազորությունները,

     2. Սահմանվեց մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ ակտերի մշակման փուլում դրանց կատարելագործմանը նպաստելու իրավական լայն գործիքակազմ,

    3. Ամրագրվեցին երեխաների իրավունքների երաշխավորմանը նպաստելու լրացուցիչ իրավական գործիքներ,

    4. Հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը ներառվեցին Պաշտպանի իրավասությանը ենթակա հարցերի շրջանակ,

    5. Ընդարձակվեցին Պաշտպանի հաստատության անկախության երաշխիքները,

    6. Ամրագրվեց Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքային և գործառնական արդյունավետ մոդել, այն է՝ բովանդակային գործառույթ իրականացնող ստորաբաժանման՝ դեպարտամենտի և տեխնիկական գործառույթ իրականացնող ստորաբաժանման՝ քարտուղարության առանձնացում, ինչպես նաև՝ հասարակական հիմունքներով խորհրդականների ինստիտուտի ստեղծում:

    3
  • 4-րդ փուլ

    2018 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արտակ Բեգլարյանը, ով իր գործունեության համար ընտրել է չորս հիմնական ուղղություն՝

    1. Մարդու իրավունքների պաշտպանության միջավայրի բարելավում, մշտադիտարկման գործառույթի իրացում, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ համագործակցություն, իրավական ակտերի կատարելագործում,
    2. Համագործակցության ընդլայնում և ամրապնդում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կազմակերպությունների հետ,
    3. Միջազգային կապերի ամրապնդում, Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացում, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածություն Արցախում,
    4. Ադրբեջանական հայատյաց քաղաքականության դրսևորումների ու հետևանքների արձանագրում, համապատասխան քայլերի ձեռնարկում դրանց հանրայնացման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ:
    4

Պաշտպանների կենսագրականները

Ընտրվել է 2018

Արտակ Բեգլարյան

2013-2018թթ.՝ քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Թեկնածուականի թեմա՝ «Քաղաքական համակարգի ձևավորման և կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում»: ...
Պաշտոնավարման ժամկետը 2016 - 2018

Ռուբեն Մելիքյան

2008թ. հունիս-դեկտեմբեր՝ Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց, ԱՄՆմիջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր, ...
Պաշտոնավարման ժամկետը 2008 - 2016

Յուրի Հայրապետյան

1983թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: ...