Տարեկան զեկույց՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի3 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նիստում։ Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:

Զեկույցում ընդհանուր գնահատական է տրվում 2008թ. դրությամբ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին և դրա հետ կապված հիմնախնդիրներին, ներկայացվում են մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ և դրանց պատճառների վերլուծությունը, Պաշտպանի կողմից կատարված աշխատանքն ըստ իր գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց արձագանքը նրա կողմից արված առաջարկներին:

Սույն զեկույցը նախապատրաստված է իրավիճակի ուսումնասիրության հիման վրա, որն իրականացվել է, ամփոփելով քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները և այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման, այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման վայրեր կատարված այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից ստացված և ԶԼՄ-ներում տպագրված նյութերից, ինչպես նաև ԼՂՀ-ում գործող օրենսդրության վերլուծությունը:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը