Տարեկան զեկույց՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը Լեռնային Ղարաμաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում՝ Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս):

Զեկույցը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների և փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարներին, Եվրախորհրդի մարդու իրավունքների Հանձնակատարին և մարդու իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններին ու ոչ կառավարական մարմիններին:

Սույն զեկույցում գնահատական է տրվում 2015թ. դրությամμ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին և դրա հետ կապված հիմնախնդիրներին, անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններին և ներկայացվում դրանց պատճառների վերլուծությունը: Պաշտպանի կողմից կատարված աշխատանքն` ըստ իր գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց արձագանքը նրա կողմից արված առաջարկներին:

Ինչպես նախորդ տարիների, այնպես էլ 2015թ. զեկույցը պատրաստված է ԼՂՀ գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփելով քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումներն ու այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, հարկադիր պահման (այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման) վայրեր կատարած այցելությունների ընթացքում, ստացվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և ոչ պետական կազմակերպություններից, ինչպես նաև ի հայտ են եկել ԶԼՄ-ներում տեղադրված նյութերից կամ բացատրվել հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրություններից:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը