Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ զեկույց

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Այս զեկույցը հրատապ ահազանգ է միջազգային հանրությանը ու հատկապես միջազգային իրավապաշտպան համայնքին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետությունում հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումները՝ զեկույցը նպատակ ունի արհեստավարժ կերպով ներկայացնելու իրավիճակը և հորդորելու միջազգային իրավապաշտպան համայնքին դիտարկելու այն և արձագանքելու պատշաճ կերպով:

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկա, հռթիռահրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման են անցել արցախա-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային և հրետանային հարձակումներով առանց տարբերակման և նպատակային թիրախավորվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները, ինչը հանգեցրել է բնակչության շրջանում զոհերի և վիրավորումների, ինչպես նաև հանրային ու մասնավոր սեփականության լայնամասշտաբ վնասների: Զեկույցի հրապարակման պահին քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել էր 11 զոհ և ավելի քան 60 վիրավոր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքները պարզելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի նախնական արդյունքները սեպտեմբերի 27-30 ժամանակահատվածի կտրվածքով ներկայացվում են սույն միջանկյալ զեկույցում: Զեկույցը հրապարակելուց անմիջապես առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական հրետանին հերթական անգամ հասցեական ու դիտավորյալ կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով զոհվել են 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձինք, ներառյալ՝ մի քանի լրագրող, որոնցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ: Զեկույցի առաջին բաժնում ներկայացված վիճակագրության մեջ ներառված չեն Մարտունու նշված հրետակոծության հետևանքները՝ տվյալների ու ժամանակի սղության պատճառով:

Ներկայացված տվյալների համար հիմք են հանդիսացել՝

  1. Ô±Õ€ Õ„Õ¡Ö€Õ¤Õ¸Ö‚ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö‚Õ¶Ö„Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ« Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¦Õ´Õ« աշխատակիցների կողմից Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ® այցերի Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö‚Õ¶Ö„Õ¸Ö‚Õ´ Õ±Õ¥Õ¼Ö„ Õ¢Õ¥Ö€Õ¾Õ¡Õ® ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¥Ö€Õ¨, 
  2. Հրետակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային և նյութական վնասների վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տվյալները,
  3. Վստահելի բաց աղբյուրներում, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում արձանագրված տվյալները:
Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը