Կենսագրություն

Ընտրվել է Մարտ 2021թ.

Գեղամ Ստեփանյան

Ծնվել է 1991 թվականի հուլիսի 22-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 1998-2008 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում:
  • 2008թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը, որն ավարտել է 2014թ-ին:
  • 2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

  • 2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:
  • 2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:
  • 2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար):
  • 2021թ. մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 2009-2011թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
  • 2016-2019թթ. «Հակամարտությունների կառավարման նախաձեռնության» արցախյան թիմի անդամ:

Պաշտոնավարման ժամկետը 2018թ. Հոկտեմբեր - 2020թ. Դեկտեմբեր

Արտակ Բեգլարյան

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 5-ին, Ստեփանակերտում:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան՝ 2018 թվականից:

 

  • 2013-2018թթ.՝ քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Թեկնածուականի թեմա՝ «Քաղաքական համակարգի ձևավորման և կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում»:
  • 2016թ. մայիս-հուլիս՝ հետազոտական աշխատանք Ֆրիբուրգի համալսարանում, Շվեյցարիա, «Շվեյցարա-Կովկասյան գիտական ցանցի» աջակցությամբ:
Կարդալ Ավելին
Պաշտոնավարման ժամկետը 2008թ. Ապրիլ - 2016թ. Մայիս

Յուրի Հայրապետյան

Ծնվել է 1954 թ. հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտում:

  • 1983թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
  • 1962-1972թթ՝. Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում:
Կարդալ Ավելին
Պաշտոնավարման ժամկետը 2016թ. Մայիս - 2018թ. Հոկտեմբեր

Ռուբեն Մելիքյան

Ծնվել է 1982 թվականի հունիսի 26-ին, Երևանում:

  • 2008թ. հունիս-դեկտեմբեր՝ Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց, ԱՄՆմիջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր,
  • 2006թ.՝  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում» թեմայովրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ):
Կարդալ Ավելին