1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի պետ):
2. Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի պետի գործառույթներն են՝
1) համակարգում է Բաժնի աշխատանքները.
2) համակարգում է Պաշտպանին կարծիքի ներկայացված, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում վերլուծության արդյունքների հիման վրա պատրաստում տեղեկանքներ.
3) համակարգում է օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանման և վերլուծության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծեր.
4) համակարգում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները, նախապատրաստում է զեկույցներ և տեղեկանքներ.
5) համակարգում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դիմումների կազմման աշխատանքները, Պաշտպանի հանձնարարությամբ դատարանում ապահովում է ներկայացուցչություն.
6) համակարգում է Պաշտպանին վերապահված կոնկրետ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման և հետազոտական աշխատանքները, անհրաժեշտության դեպքում պատրաստում համապատասխան զեկույցներ.
7) Պաշտպանի հանձնարարությամբ իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` ազատազրկման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, և հանրակրթական ուսումնական հաստատություններ.
8) համակարգում է մարդու իրավունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի իրազեկման ու կրթական աշխատանքները, կազմակերպում համապատասխան դասընթացներ, տեղեկատվական արշավներ և նման բնույթի միջոցառումներ.
9) մասնակցում է հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց հետ հանդիպումներին և քննարկումներին.
10) համակարգում է Պաշտպանի տարեկան հաղորդման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մասնակցում է հատուկ կամ արտահերթ զեկույցների նախապատրաստման և դրանց կազմման աշխատանքներին.
11) համակարգում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող գիտատեսական և կիրառական նյութերի, ձեռնարկների, տեղեկագրերի, մենագրությունների, ժողովածուների և այլ տեղեկատվական-վերլուծական աշխատությունների մշակման, ինչպես նաև հրատարակման աշխատանքները.
12) կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
13) կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները.
3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ կամ պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
3) սույն հայտարարության 10-րդ կետում ներկայացված իրավական ակտերի իմացություն.
4) իր գործառույթներից բխող հմտություններ (համակարգչային հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ).
5) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն.
7) կառավարում.
4. Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
5. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
6. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 20-ը:
8. Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մարտի 24-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
9. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
10. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
2)Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիաև Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4)«Հանրային ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.
5) տրամաբանություն՝ 40 տոկոս:
11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979049, էլհասցե՝ info@ombudsnkr.am):
12. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-իև 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»: