- Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է փակ մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջատար մասնագետ)։
- Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջատար մասնագետի գործառույթներն են՝
- իրականացնում է Պաշտպանին կարծիքի ներկայացված, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում վերլուծության արդյունքների հիման վրա պատրաստում տեղեկանքներ.
- իրականացնում է օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանման և վերլուծության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծեր.
- իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները, նախապատրաստում է զեկույցներ և տեղեկանքներ.
- իրականացնում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի դիմումների կազմման աշխատանքները, Պաշտպանի հանձնարարությամբ դատարանում ապահովում է ներկայացուցչություն.
- իրականացնում է Պաշտպանին վերապահված կոնկրետ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման և հետազոտական աշխատանքները, անհրաժեշտության դեպքում պատրաստում համապատասխան զեկույցներ.
- իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` ազատազրկման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, և հանրակրթական ուսումնական հաստատություններ.
- իրականացնում է մարդու իրավունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի իրազեկման ու կրթական աշխատանքները, կազմակերպում համապատասխան դասընթացներ, տեղեկատվական արշավներ և նման բնույթի միջոցառումներ.
- մասնակցում է հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց հետ հանդիպումներին և քննարկումներին.
- մասնակցում է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և աշխատանքային խմբերի աշխատանքներին.
- իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մասնակցում է հատուկ կամ արտահերթ զեկույցների նախապատրաստման և դրանց կազմման աշխատանքներին.
- մասնակցում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող գիտատեսական և կիրառական նյութերի, ձեռնարկների, տեղեկագրերի, մենագրությունների, ժողովածուների և այլ տեղեկատվական-վերլուծական աշխատությունների մշակման, ինչպես նաև հրատարակման աշխատանքներին.
- քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
- այլ մարմիններից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր և փաստաթղթեր.
- ծանոթանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանում դրանց պատճենները.
- կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
- կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի, Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությունները.
3. Աշխատակազմի դեպարտամենտի մշտադիտարկման, վերլուծական, հետազոտական և կրթական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն` իրավագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.
5) վերլուծական մտածողություն.
6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.
7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.
8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.
9) արդյունավետ հաղորդակցության վարում.
10) հրապարակային խոսքի ներկայացում.
11) քաղաքացիների սպասարկում.
12) թիմային աշխատանք.
13) գործողությունների միջոցով ուսուցում.
14) աշխատանքային պլանի մշակում.
15)տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
16) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, իրավական վերլուծությունների, հետազոտական տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատրաստում.
17) հաշվետվությունների մշակում և ներկայացում.
18) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:
- Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթին կարող են դիմել միայն Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողները և կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
- Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
- պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
- երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
- զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
- Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
- Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 21-ը:
- Մրցույթն անցկացվելու է 2021 թվականի մայիսի 24-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
- Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
- Մրցույթն անցկացվելու է հարցազրույցի միջոցով:
- Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979048, էլհասցե՝ info@ombudsnkr.am):
- Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-իև 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»: