ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԱՐՄԱՑՎԱԾ ԱՌ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021Թ.)

Թողարկման ամսաթիվ 27.09.2021

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Բովանդակություն

 

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ ադրբեջանական զինված ուժերի՝ Արցախի քաղաքացիական անձանց մահվան հանգեցրած հանցագործությունների վերաբերյալ 3

Բաժին 2. Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով քաղաքացիական անձանց սպանության դեպքերը. 7

Բաժին 3. Ադրբեջանական վերահսկողության տակ ընկած քաղաքացիական անձանց սպանության դեպքերը. 17

 

 

 

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ ադրբեջանական զինված ուժերի՝ Արցախի քաղաքացիական անձանց մահվան հանգեցրած հանցագործությունների վերաբերյալ

 

         Սույն զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 42, իսկ գերեվարման մեջ՝ 38 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության կյանքի ու այլ իրավունքների կոպտագույն, դիտավորյալ ու համակարգված խախտման դեպքերին առնչվող հանգամանքները ներկայացվում են 2-րդ և 3-րդ բաժիններում, իսկ ընդհանրական վիճակագրական տվյալները՝ ստորև:

 

Տեղեկապատկեր 1 Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ բնակության վայրի

 

Տեղեկապատկեր 2 Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ դեպքի վայրի

 

 

Տեղեկապատկեր 3 Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ մահվան հանգամանքների