Տեղեկագիր` 2020 թվականի պատերազմի հետևանքով տուժած անձանց պետական աջակցության միջոցառումների մասին

Թողարկման ամսաթիվ 08.06.2021

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Եթե սույն տեղեկագրում նշված աջակցության միջոցառումներից օգտվելը դառնում է անհնարին  պետական լիազոր մարմնի պատճառով կամ ընդհանրապես, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կամ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից, ապա կարող եք դիմել Պաշտպանին:

Հիշեցնե՛նք, որ Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստով, առցանց, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Դիմումը կարող է ներկայացվել գրավոր և բանավոր ձևերով:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը