Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին մասնակցել է փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից: Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանահայության հայրենազրկման պատճառներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են շուրջ 500,000 հայերի հայրենազրկման և բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման: Նա կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը և հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը:
Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին՝ Ա.Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում բնակչությանը հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, դրա......
2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Ա......
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ......