ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¨ Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Ö„Õ¶Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬ Ô´Õ¡Õ¾Õ«Õ© Õ„Õ«Õ¶Õ¡Õ½ÕµÕ¡Õ¶Õ« Õ°Ö€Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ²Õ¸Ö€Õ¤Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬

21 ՕԳՈՍՏՈՍ 2023, Õ€Õ¡Õ²Õ¸Ö€Õ¤Õ¡Õ£Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€

2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել (https://www.facebook.com/photo?fbid=266990696111548&set=a.151533657657253): Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:

Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր