Տարեկան զեկույց՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Download Full Document

Սույն զեկույցը նախապատրաստվել է ի կատարումն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի1 17-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ պահանջի. «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման դեպքերի մասին զեկույց է ներկայացնում Լեռնային Ղարաμաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններին, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այն ներկայացնում է նաև Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին»:

Ինչպես նախորդ տարիների, այդպես էլ 2014թ. զեկույցը պատրաստված է ԼՂՀում գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփելով քաղաքացիների գրավոր և μանավոր դիմումներն ուայն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից μնակչության ընդունելության, հարկադրական պահման (այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման) վայրեր կատարած այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և ոչ պետական կազմակերպություններից ստացված, ԶԼՄ-ներում տեղադրված նյութերից կամ հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամμ Պաշտպանի նախաձեռնությամμ կատարված ուսումնասիրություններից:

Download Full Document