Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.
2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:
Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
Բողոքի քննարկման արդյունքում մարդու իրավունքների և ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում՝ Պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները: Պաշտպանը նաև նշում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
Ոչ: Ավելին, բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ:
Ոչ: Պաշտպանը դատական վարույթին միջամտելու և դատական ակտերը բեկանելու իրավասություն չունի:
ԱՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցներն ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերաքննության, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկության կարգով վերանայման իրավունք օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Պաշտպանը մշտադիտարկում է իրականացնում հետևյալ ոլորտներում՝
1.Ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որը ներառում է՝
1) ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը.
2) քրեակատարողական հիմնարկները.
3) հոգեբուժական կազմակերպությունները.
4) կայազորային կարգապահական մեկուսարանները.
5) ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները.
6) ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:
2.Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում,
3.Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:
Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում:
Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները:
Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին: Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:
Պաշտպանին կարող եք դիմել հետևյալ եղանակներով՝
1) Առցանց դիմելու միջոցով՝ հղումն այստեղ:
2) Փոստի միջոցով՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 1:
3) Էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@ombudsnkr.am,
4) Գրասենյակում ընդունելության միջոցով՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 1,
5) Հեռախոսազանգի միջոցով՝ 116, +374-47-979046, +374-47-979047:
Դիմումը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Առցանց դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:
Դիմումին կից կարող եք ներկայացնել ցանկացած փաստաթուղթ, որն անհրաժեշտ եք համարում: Ներկայացուցչի միջոցով դիմելու դեպքում անձի ներկայացուցիչը Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի պահանջով պարտավոր է ներկայացնել լիազորագիր, փաստաբանի արտոնագիր, իսկ իրավահաջորդը, ժառանգը պարտավոր են ներկայացնել համապատասխանաբար իրավահաջորդ կամ ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ:
Պաշտպանին դիմելն անվճար է: Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:
Այո: Դիմումատուի կողմից նման ցանկություն հայտնելու դեպքում նրան ընդունում է նաև Պաշտպանը:
Այո, կարող եք: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Պաշտպանին բողոք ներկայացնելը չի կասեցնում Ձեր խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:
Բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է՝
1) անարգել այցելելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, ինչպես նաև ազատությունից զրկման վայրեր.
2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջելու և ստանալու բողոքին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող՝ Պաշտպանի գնահատմամբ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ, ինչպես նաև աջակցություն այդ հաստատություններ կատարվող այցերի ընթացքում.
3) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալու քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
4) Օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման դեպքերում սկսված քննարկման ընթացքում անարգել այցելելու այդ կազմակերպություններ, դրանք ներկայացնող իրավասու անձանցից պահանջել և ստանալ բողոքին կամ հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր կամ փաստաթղթեր.
5) դիմելու իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար: Փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրմանն առնչվող ֆինանսական ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին.
6) ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը, կամ կարճվել է քրեական գործի վարույթը, ստանալու դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով:
Պաշտպանը կայացնում է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, եթե բողոքում շարադրված տեղեկությունները վկայում են մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, և առկա են բողոքը Պաշտպանին քննարկման ենթակա լինելու՝ օրենքով սահմանված պայմանները:
Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է:
Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից, կամ առկա են բողոքը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:
Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաև այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները: Բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:
Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոք ներկայացնելուց հետո շահագրգիռ անձը բողոքում նշված նույն հիմքով և առարկայով հայց կամ բողոք է ներկայացրել դատարան, կամ առկա է նույն հիմքով և նույն առարկայով հայցի կամ բողոքի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ:
Պաշտպանը բողոքը չի քննարկում նաև այն դեպքում, երբ պահպանված չեն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետևանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին:
Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս Պաշտպանը բողոք ներկայացրած անձին պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
Եթե բողոքը չքննարկելու մասին Պաշտպանի կայացրած որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, և եթե Պաշտպանը համարում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է նոր որոշում:
Դիմումի քննարկման ընթացքին կարող եք հետևել Պաշտպանի աշխատակազմի կողմից Ձեզ փոխանցված՝ դիմումի համարը մեր պաշտոնական կայքի «Հետևել դիմումի ընթացքին» էջի համապատասխան դաշտում լրացնելու միջոցով: Կարող եք նաև «Հետադարձ կապ» էջում տրված կապի միջոցներով կապվել Պաշտպանի աշխատակազմի հետ և ճշտել Ձեր դիմումի կարգավիճակը:
Դիմումի վերաբերյալ կայացված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում: Պաշտպանը բողոքի վերաբերյալ որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին:
Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի կարճ ժամկետ նշված չէ:
Բողոքի ուսումնասիրության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում.
2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի հայտնաբերվել.
3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.
4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:
Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ՝ մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպություն, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որն ստացել է Պաշտպանի որոշումը, պարտավոր է այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին
Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին: Պաշտպանի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանին ներկայացնել համապատասխան հիմնավորում: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին:
Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց:
Այն բոլոր դեպքերում, երբ Պաշտպանն իր գործունեության ընթացքում պարզում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերը օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով կարգավորված չեն կամ ունեն ոչ լիարժեք կարգավորում, ապա Պաշտպանը կարող է համապատասխան առաջարկություն ներկայացնել իրավական ակտն ընդունող մարմին՝ նշելով իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտությունն ու սահմանները:
Բացի այդ, Պաշտպանն իրավունք ունի դիմելու Արցախի Հանրապետության Գերագույն դատարան օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Այն դեպքում, երբ տիրապետում եք լրացուցիչ փաստերի, որոնց մասին չգիտեիք դիմումի ներկայացման պահին կամ չէիք նշել դիմումի մեջ, կարող եք դրանք ներկայացնել Պաշտպանի աշխատակազմ:
Եթե բողոքը չքննարկելու մասին Պաշտպանի կայացրած որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, և եթե Պաշտպանը համարում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է օրենքով սահմանված որոշումներից մեկը։
Ոչ. անանուն դիմումները ենթակա չեն քննարկման:
Պաշտպանի գրասենյակում զանգերը կարող են գրանցվել ծառայության որակը վերահսկելու նպատակով: Ձայնագրությունները կարող են կիրառվել միայն աշխատանքային նպատակներով:
Դիմումի քննարկման արդյունքները կարող են հրապարակվել ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ, սակայն դիմումատուի անձնական տվյալները չեն հրապարակվում:
Այն դեպքերում, երբ դիմումը ընդունվում է քննարկման և համապատասխան հարցում է ուղարկվում՝ դիմումում ներկայացված փաստերի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով, բնականաբար, պետական մարմինը տեղեկանում է դիմումի առկայության մասին, ընդ որում հարցման մեջ նշվում են նաև դիմումատուի անձնական տվյալ հանդիսացող տեղեկությունները: Դիմումի քննարկման մասին պետական մարմինը տեղեկանում է նաև այն դեպքում, երբ բողոքն այլ մարմնի քննարկման փոխանցելու մասին որոշում է կայացվում:
Ոչ. պետական մարմնի կողմից Ձեր նկատմամբ հետապնդում իրականացնելու դեպքում, արարքը՝ ըստ իր ունեցած հետևանքների, կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն: