Privacy Policy

На этой странице:

Ընդհանուր դրույթներ

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» տարածվում է բոլոր այն անձանց (հետևաբար՝ նաև Ձեզ) վրա, ովքեր օգտվում են www.artsakhombuds.am կայքի (այսուհետ՝ Կայք) ծառայություններից:

Սույն քաղաքականությունը կարգավորում է Կայքի այցելուներից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:

 

Անձնական տվյալներ

Երբ Դուք օգտվում եք Կայքից, այն ստանում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, վեբ զննիչի անվանումը, օպերացիոնալ համակարգի և համակարգչի տեսակը և այլ համանման տեղեկություններ:

Կայքը կարող է կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)՝ այցելուների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերի միջոցով կարող են տվյալներ հավաքվել Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ, որը ներառում է, օրինակ, հղումների սեղմումը, վեբ էջերի դիտարկումը, Կայքում որոնումները:

Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք վեբ զննիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Դուք կարող եք վեբ զննիչից անջատել տեղեկանիշերի գրանցման գործառույթը կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի գործառույթը:

Երբ անձը առցանց եղանակով դիմում է ներկայացնում Պաշտպանին, այդ ժամանակ անձնական տվյալներ (անուն-ազգանուն, հասցե, հեռախոսահամար և այլն) է փոխանցում Պաշտպանի աշխատակազմ, ինչն անհրաժեշտ է բողոքի ընթացքավորման համար:

 

Անձնական տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը  

Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկում է անվտանգության պատշաճ միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր անձնական տվյալները պահպանվում են ապահով բազաներում՝ համապատասխան գաղտնաբառերի և մուտքի սահմանափակումների կիրառմամբ: Ձեր անձնական տվյալները չենք կարող տրամադրել երրորդ անձանց՝ առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Իրավակարգավորում և իրավասություն 

Կայքից օգտվելիս, ինչպես նաև Պաշտպանին դիմում ներկայացնելով՝ Դուք ընդունում եք, որ անձնական տվյալների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար»։