Փակ մրցույթ՝ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի արագ արձագանքման գլխավոր մասնագետի պաշտոն զբաղեցնելու համար

Published: 24.06.2019 - Deadline: 15.07.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է փակ մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի արագ արձագանքման գլխավոր մասնագետի պաշտոնն ընդգրկվում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

 

  1. Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի արագ արձագանքման գլխավոր մասնագետը՝
  • իրականացնում է մակագրված դիմում-բողոքների ուսումնասիրություն, համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ, ներկայացնում դրանք Դեպարտամենտի ղեկավարին.
  • Պաշտպանի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ, իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, իրականացնում է արագ արձագանքումներ.
  • Պաշտպանի հանձնարարությամբ իրականացնում է այցեր հավաքների վայրեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` հարկադիր պահման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ.
  • Պաշտպանի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Դեպարտամենտի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր և փաստաթղթեր.
  • իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
  • քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
  • իրականացնում է Դեպարտամենտի գործառույթներին առնչվող Աշխատակազմի հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը.
  • իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստում և մասնակցում է դրանց մշակման աշխատանքներին.
  • կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • մասնակցում է Դեպարտամենտի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
  • կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները.

Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

  1. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.

2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

4)          Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի, «Հավաքների ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքի, Արցախի Հանրապետության քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.

5) վերլուծական մտածողություն.

6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.

7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.

8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.

9) արդյունավետ հաղորդակցության վարում.

10) հրապարակային խոսքի ներկայացում.

11) քաղաքացիների սպասարկում.

12) թիմային աշխատանք.

13) կառավարման ներածություն.

14) գործողությունների միջոցով ուսուցում.

15) աշխատանքային պլանի մշակում.

16) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.

17) ծրագրերի մշակում և կառավարում.

18) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.

19) հաշվետվությունների մշակում և ներկայացում.

20) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:

 3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթին կարող են դիմել միայն Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողները:
 

4.Դիմողը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն  պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) Գրավոր դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.

2) Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների), վկայական (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին:

3) արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

5) մեկ լուսանկար` 3X4սմ չափի.

6) անձնագրի պատճենը.

 

5.Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

6.Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

7.Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հուլիսի 15-ը:

8.Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 16-ին, ժամը` 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 1):