3.Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Էներգետիկայի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքների, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.
5) վերլուծական մտածողություն.
6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.
7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.
8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.
9) արդյունավետ հաղորդակցության վարում.
10) հրապարակային խոսքի ներկայացում.
11) քաղաքացիների սպասարկում.
12) թիմային աշխատանք.
13) կառավարման ներածություն.
14) գործողությունների միջոցով ուսուցում.
15) աշխատանքային պլանի մշակում.
16) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
17) ծրագրերի մշակում և կառավարում.
18) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.
19) հաշվետվությունների մշակում և ներկայացում.
20) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:
1) իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքներին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին և Աշխատակազմի հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան.
2) իր լիազորությունների շրջանակներում ստորագրում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերը՝ երկրորդ կարգի ստորագրության իրավունքով.
3) իրականացնում է ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմման և ամփոփման աշխատանքները.
4) իրականացնում է Աշխատակազմի ակտիվների և պարտավորությունների հաշվառում, մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների վերաբերյալ ակտերի կազմում և ձևակերպում.
5) ապահովում է ծախսերի կատարման ընթացքում ծագած թերությունների հայտնաբերումը.
6) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Պաշտպանի և Գործադիր քարտուղարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
7) ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը համապատասխան մարմիններին.
8) կատարում է Պաշտպանի և Գործադիր քարտուղարի այլ հանձնարարականները.
9) Առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
1) բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ.
2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքների, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.
5) վերլուծական մտածողություն.
6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.
7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.
8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.
9) արդյունավետ հաղորդակցության վարում.
10) թիմային աշխատանք.
11) կառավարման ներածություն.
12) գործողությունների միջոցով ուսուցում.
13) աշխատանքային պլանի մշակում.
14) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
15) ծրագրերի մշակում և կառավարում.
16) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.
17) հաշվետվությունների մշակում և ներկայացում.
18) հաշվապահական համակարգչային ծրագրերին տիրապետում.
19) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:
6.Դիմողը Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Շուշի, Հախումյան 28) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4) ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներից բխող օրենսդրություն՝ 20 տոկոս.
Աշխատակազմի դեպարտամենտի հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար դիմում ներկայացրած անցանց համար թեստային հարցերը կընդգկեն հետևյալ իրավական ակտերը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Էներգետիկայի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ:
Աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստի թափուր հաստիքի համար դիմում ներկայացրած անցանց համար թեստային հարցերը կընդգկեն հետևյալ իրավական ակտերը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքներ:
5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս: