Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Պաշտոնն ընդգրկվում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում):
- Պաշտպանի աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետը՝
- մասնակցում է Աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
- իրականացնում է Քարտուղարության գործառույթներին առնչվող «թեժ գծի» կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը և գրանցումը.
- Իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստումը.
- անհրաժեշտության դեպքում իրականացնում է Պաշտպանի՝ հատուկ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստումը.
- կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է Քարտուղարության աշխատանքային ծրագրերի մշակմանը.
- պահպանում է Պաշտպանի և Գործադիր քարտուղարի հրամանների բնօրինակները, ինչպես նաև Պաշտպանի և Գործադիր քարտուղարի կողմից ստորագրված ոչ գաղտնի այլ ակտերի և փաստաթղթերի պատճենները.
- կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի և Գործադիր քարտուղարի հանձնարարությունները.
- Քարտուղարության առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
- Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. առնվազն միջնակարգ կրթություն.
2. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
3. Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.
4. վերլուծական մտածողություն.
5. տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.
6. սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.
7. ժամանակի կառավարում և ճշտապահություն.
8. արդյունավետ հաղորդակցության վարում.
9. հրապարակային խոսքի ներկայացում.
10. քաղաքացիների սպասարկում.
11. թիմային աշխատանք.
12. աշխատանքային պլանի մշակում.
13.տեղեկատվության հավաքագրում և վերլուծում.
14. որոշումների և այլ փաստաթղթերի նախապատրաստում.
15. հաշվետվությունների մշակում և ներկայացում.
16. տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում.
- Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1. գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
2. պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3. հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4. երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
5. զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
- Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
- Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 3:
- Մրցույթի թեստավորման (առաջին) փուլն անցկացվելու է 2022 թվականի օգոստոսի 5-ին, ժամը՝ 10:00 -ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
- Դիմորդը մրցույթին պետք ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ
փաստաթղթով:
- Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 60 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1.ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
2. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
3. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4. ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներից բխող օրենսդրություն, տվյալ դեպքում՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Արխիվային գործի մասին» Արցախի Հանրապետության օրենքներ՝ 20 տոկոս.
5. տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս:
- Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. (+374 47) 979049, էլ.հասցե՝ info@ombudsnkr.am):