Տարեկան զեկույց՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Download Full Document

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ` նաև «Օրենք») 17-րդ հոդվածի 1-ին մասի` նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց է ներկայացնում Լեռնային Ղարաμաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններ, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այն ներկայացնում է նաև Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:

Զեկույցի ներկայացումը Պաշտպանի գործունեության կարևոր և յուրահատուկ բաղադրիչներից է: Այն հատկապես կարևոր է նրանով, որ իր գործունեության մասին երկրի իշխանություններին և հասարակայնությանը տեղեկացմամբ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում անդրադարձ կատարել ամμողջ նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքներին հետևելու հետ կապված μոլոր ձեռքբերումներին ու թերություններին, հնարավոր է լինում վերլուծության միջոցով խոսել այս կամ այն բնագավառում առաջնընթացների կամ հետընթացների մասին, իհարկե այն հանգամանքի հաշվի առմամբ, որ սույն զեկույցը հիմնված է Պաշտպանին հասցեագրված դիմումների և սեփական նախաձեռնությամμ կատարված ուսումնասիրությունների վրա և սահմանափակված է դրանցով: Հետևապես այն չի կարող արտահայտել երկրում տիրող մարդու իրավունքների պաշտպանվածության ամբողջ պատկերը:

Զեկույցն առաջին հերթին կոչված է սևեռել Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ուշադրությունը երկրում տիրող՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, ակնկալելով դրա բարելավմանն ուղղված Պաշտպանի առաջարկություններին համապատասխան արձագանք:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այն հիմնականում անմիջականորեն նպաստում է մարդու իրավունքների այս կամ այն խախտումների վերացման գործընթացին. թե՛ առանձին անհատների և թե՛ որոշակի սոցիալական խմբերի շահերին վերաբերվող մի շարք հարցեր երբեմն լուծվում են հենց զեկույցն իշխանություններին ներկայացնելուց հետո:

Զեկույցը զանգվածային լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ներկայացնելը, բացի Պաշտպանի գործունեության թափանցիկության ապահովմանը և հասարակությանն այդ մասին տեղեկացմանը, իր հերթին գործուն կանխարգելիչ միջոց է, քանի որ քաղաքացիների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորած պաշտոնատար անձանց գործունեությունը չի վրիպում հասարակայնության տեսադաշտից և ստանում է հասարակական հնչեղություն, ինչը պետք է նպաստի նման երևույթների հնարավորինս բացառմանը:

Սույն զեկույցը, կներկայացվի նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և Եվրախորհուրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Օմբուդսմանի եվրոպական ինստիտուտին, դրա անդամ μոլոր օմբուդսմաններին, ինչի միջոցով վերջիններս ևս մեկ անգամ կտեղեկացվեն, որ Արցախում գործում են միջազգային չափորիշիչներին համապատասխանող մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, և որ ի տարբերություն որոշ երկրների, մենք չենք քողարկում մեր թերությունները, այլ հրապարակային քննարկումների արդյունքում վերացնում կամ փորձում ենք վերացնել դրանք, նպաստելով ԼՂՀ բնակչության համար բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

Download Full Document