«Ֆիզիկական միջավայրի մատչելիության իրավիճակի և հիմնախնդիրների հետազոտություն» ծրագրի շրջանակում ԱՀ-ում իրականացվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական նպատակային նշանակության շենքեր և շինություններ տանող փողոցների մայթերի մատչելիության և շենքերից և շինություններից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն (այսուհետ՝ Հետազոտություն): Հետազոտությունը ԱՀ-ում իրականացվել է առաջին անգամ: Հետազոտության դաշտային աշխատանքները կատարվել են 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, իսկ արդյունքների վերլուծությունը՝ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Սույն Հետազոտության նպատակներն են.
Հետազոտությունը նպատակաուղղված է եղել պարզելու.
ա) հաշմանդամություն ունեցող անձանց բավարարվածությունը հետևյալ հարցերի առնչությամբ՝ հասարակական նպատակային նշանակության կոնկրետ կառույցի շենք հասնելը, հենաշարժային ապարատի խախտում ունեցող անձանց, այդ թվում՝ թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք մուտք գործելը, շենքում ազատ տեղաշարժվելը, շենքի ներսում վերելակի և ուղղորդող տեսողական տեղեկատվության և նշանների առկայությունը, շենքում սպասելու պայմանների մատչելիությունը, շենքում սանիտարահիգիենիկ սենքերի մատչելիությունը, շենքում հանրային սննդի մատուցման կենտրոնի (ճաշարան, սրճարան) մատչելիությունը (առկայության դեպքում), քաղաքացիների ընդունելության սենյակների մատչելիությունը։
բ) մասնագետների և փորձագետների կարծիքն ու փորձառությունը հետևյալ հարցերի առնչությամբ՝ գործող իրավական ակտերի շրջանակը քաղաքաշինական աշխատանքներում ֆիզիկական միջավայրի մատչելիության լուծումներն ապահովելու համար, պետության կողմից սահմանված չափորոշիչների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, սահմանված չափորոշիչներին չհետևելու պատճառները և կոնկրետ փուլը, որի ընթացքում չեն պահպանվում չափորոշիչները, խնդրի պատճառների բացահայտում, այն է՝ իրավական դաշտի և/կամ գործնական միջավայրում առկա բացերը, այն դեպքերը, երբ առաջադրանքը նախատեսում է մատչելիության համապատասխան լուծումներ, սակայն նախագծի մեջ դրանք չեն արտացոլվում, այն դեպքերը, երբ նախագիծը չի նախատեսում մատչելիության համապատասխան լուծումներ, սակայն փորձաքննությամբ դրանք ավելացվում են, այն դեպքերը, երբ նախագիծը նախատեսում է մատչելիության համապատասխան լուծումներ, սակայն շինարարության փուլում դրանք չեն կատարվում, շինարարության վերահսկողության ժամանակ մատչելիության հարցին անդրադառնալը:
գ) ընտրված հասարակական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին:
Սույն Հետազոտությունն իրականացվել է բազմաստիճան մոտեցմամբ, այն է՝
Հետազոտությամբ թիրախավորվել է անձանց երկու խումբ, այն է՝
Հետազոտությամբ թիրախավորվել են նաև ընտրված հասարակական նպատակային նշանակության շենքեր և շինություններ, ինչպես նաև որոշ շենքեր և շինություններ տանող կենտրոնական փողոցների մայթեր, մասնավորապես՝
Թիրախ խմբերի շրջանակը որոշվել է Ծրագրի կողմից հիմք ընդունելով մի շարք էական պայմաններ և հանգամանքներ։
Արդյունքում մասնագիտական զննության ենթարկվելու համար ընտրվել են Արցախի հանրապետության հասարակական նպատակային նշանակության թվով 74 շենքեր և շինություններ՝ դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար ստուգելու նպատակով: Դրանց շարքում են 24 գիտական, կրթականևուսումնականնշանակությանշենքերևշինություններ, 11 առողջապահության համար նախատեսված շենքեր և շինություններ, 31 վարչակառավարչական գործառույթ և արդարադատություն իրականացնող կառույցների շենքեր և շինություններ, 8 մշակույթի, արվեստիշենքերևշինություններ:
Հետազոտության համար որպես տվյալների հավաքագրման մեթոդ կիրառվել են հարցումներ, դիտարկումներ ու փաստաթղթերի վերլուծություն: Հարցումներն իրականացվել են հարցազրույցի և հարցաթերթային հարցման միջոցով: Դիտարկումներն իրականացվել են հայերեն գրավոր գնահատման թերթեր լրացնելու միջոցով առկա անհամապատասխանություններն արձանագրելու նպատակով: Ի լրումն գնահատման թերթերի լրացման՝ դաշտային աշխատանք կատարող հետազոտողները նաև լուսանկարել են բոլոր դիտարկվող հատվածները:
Հարցաթերթերը լրացվել են հեռախոսազանգով իրականացված և դեմառդեմ հարցազրույցների ընթացքում: Հարցազրույցներն իրականացրել է ծրագրի շրջանակներում աշխատող մեկ հարցազրուցավար: Հարցումներն իրականացրել և գնահատման թերթերը լրացրել են Ծրագրի շրջանակներում աշխատող վերապատրաստված հետազոտողներ:
Հետազոտությունն իրականացվել է երկու տարբեր հարցաթերթի և երկու տարբեր գնահատման թերթի կիրառությամբ:
Հարցաթերթը կազմված է 9 հարցից և 3 ենթահարցից: Հարցերի մեծ մասը գնահատվել են բավարարվածության 0-ից 6 բալային սանդղակով, որտեղ 0-ն բավարարվածության ամենացածր մակարդակն է, 6-ը՝ ամենաբարձրը: Հարցաթերթերը ներառել են նաև պատասխանի առաջարկվող տարբերակներ չպարունակող երկու հարց, որոնց նպատակն է եղել բացահայտել այն բարդությունններն ու խնդիրները, որոնց հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են իրենց առօրյայում, հարցվողների առաջնահերթ նկատառումները և առաջարկությունները: Հետազոտության շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարցաթերթի առաջին յոթ հարցը վերաբերել է հարցվողների ընդհանուր բնութագրին և ներառել է Հետազոտության համար կարևոր որոշակի տեղեկություններ: Այդ հարցերի օգնությամբ Հետազոտության վերլուծության ընթացքում պարզվել են այն գործոնները, որոնք կարող են ազդել հարցվողի պատասխանների, հետաքրքրությունների և կարծիքի վրա: Ժողովրդագրական այս տեղեկություններն օգտագործվել են համեմատության միջոցով հարցվողների բնութագրով պայմանավորված պատասխանների տարբերություններն առանձնացնելու համար:
Հարցվողների երկրորդ խմբի՝ մասնագետների, պաշտոնյաների և փորձագետների համար նախատեսված այս հարցաթերթը կազմված է ութ հարցից: Այս պարագայում հարցաթերթը ներառել է պատասխանի առաջարկվող տարբերակներ չպարունակող ութ հարց, որոնք նպատակաուղղված են եղել վեր հանելու մասնագետների, պաշտոնյաների և փորձագետների տեսակետն ու փորձառությունը առկա վիճակի և մատչելիության բարելավման ուղղությամբ հարցվողների առաջարկած հնարավոր փոփոխությունները:
Այս գնահատման թերթը կազմված է հնարավոր պատասխանի տարբերակ առաջարկող յոթ խումբ հարցերից. խմբերից յուրաքանչյուրում առկա են համապատասխան ենթահարցեր: Հարցերի յուրաքանչյուր խմբի համար գնահատման թերթը ներառել է նաև պատասխանի առաջարկվող տարբերակներ չպարունակող երկու հարց, որոնք նպատակաուղղված են եղել արձանագրելու առկա խնդիրները և բացահայտելու գնահատողների առաջնահերթ նկատառումներն ու դիտարկումները, առաջարկվող հնարավոր լուծումների մասով: Գնահատման թերթիկները լրացվել են հասարակական նշանակության կառույցներ այցեր և մասնագիտական զննում իրականացնելու արդյունքում: Վերջիններս իրականացրել են Ծրագրի շրջանակներում երկուական հետազոտող աշխատակիցներ՝ ինժեների և ճարտարապետի հեռակա աջակցությամբ ու համակարգմամբ՝ առաջնորդվելով սույն Հետազոտության շրջանակներում մշակված ուղեցույցով[5]։ Հասարակական նպատակային նշանակության շենքերի և շինությունների գնահատման թերթիկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը[6]։ Շենքերի և շինությունների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին
Այս գնահատման թերթը կազմված է այնպես, որ հնարավորություն է տալիս հատակագծի վրա նշել գնահավող փողոցի երկարությամբ առկա թեքահարթակների տեղերը, և համապատասխանաբար նշվում են մատչելի և անմատչելի թեքահարթակները: Թեքահարթակների մատչելիությունը որոշվել է հիմք ընդունելով սույն Հետազոտության շրջանակներում մշակված ուղեցույցը:
Հետազոտության ընթացքում լրացված վավեր հարցաթերթերի և գնահատման թերթերի տվյալները մուտքագրվել են համակարգիչ: Տվյալների մուտքագրման և փաստաթղթավորման նպատակով հարցաթերթերն ի սկզբանե համարակալվել են՝ շփոթմունքից խուսափելու և անհրաժեշտության դեպքում այս կամ այն հարցաթերթը գտնել կարողանալու համար:
2019թ. նոյեմբերին մեկնարկել է Հետազոտության տվյալների վերլուծությունը: Տվյալները վերլուծելու համար ընտրվել է նկարագրողական վիճակագրության մոտեցումը, որին գումարվել են աղյուսակներով և գծանկարներով (ըստ կիրառության) արտահայտված միափոփոխական և երկփոփոխական վերլուծությունները:
Հետազոտությունը կենտրոնացած է ամենանշանակալից և տեղեկություններով հարուստ տվյալների և վերլուծությունների վրա՝ ընդգծելով էական օրինաչափությունները կամ շեղումները:
Աչքի ընկնող հիմնախնդիրներն ընդգծված են և վերլուծվել են առավել խորությամբ, այդ թվում փորձագետների կողմից ներկայացված մասնագիտական տեսակետների կիրառությամբ:
Միաժամանակ առաջարկություններ են ներկայացվում օրենսդրական և գործնական դաշտում որոշ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հասարակական նպատակային նշանակության շենքերի և շինությունների նախագծային առաջադրանքի տրամադրման, նախագծման, փորձաքննության, շինարարության և վերահսկողության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մասնագետների, պաշտոնյաների և փորձագետների հետ իրականացված հարցազրույցների ժամանակ ներկայացված առաջարկությունների ամփոփ վերլուծության արդյունքում:
Տվյալները հիմնականում բերված են Լայկերտի սանդղակով (անգլ.՝ Likert scale)՝ ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող անձանց բավարարվածության մակարդակը չափելու նպատակով (0-ից 6 բալային սանդղակ), ինչպես նաև այո կամ ոչ պատասխան ենթադրող հարցերով, պատասխանի առաջարկվող տարբերակներ պարունակող հարցերով և պատասխանի առաջարկվող տարբերակներ չպարունակող որոշ հարցերով:
Տվյալներով արտացոլված տեղեկատվությունն ավելի հստակեցնելու նպատակով վերլուծության արդյունքները ներկայացված են մի քանի տարբեր ձևով:
[1] ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003), որը կիրառության մեջ է դրված նաև Արցախի Հանրապետությունում․
[2] Տե՛ս հաշմանդամություն ունեցող անձանց հետ հարցազրույցի համար նախատեսված հարցաթերթի նմուշը՝ Հավելված II-ում:
[3] Տե՛ս մասնագետների, պաշտոնյաների և փորձագետների հետ հարցազրույցների համար նախատեսված հարցաթերթի նմուշը՝ Հավելված III-ում:
[4] Տե՛ս հասարակական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին ստուգելու համար նախատեսված գնահատման թերթի նմուշը՝ Հավելված V-ում:
[5] Տե՛ս հասարակական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին ստուգելու համար նախատեսված ուղեցույցը՝ հավելված IV-ում:
[6] ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003)․
[7] Տե՛ս փողոցների մայթերի մատչելիությունը ստուգելու համար նախատեսված գնահատման թերթի նմուշը՝ Հավելված VI-ում: