Հունվարի 25-ին տեղի է ունեցել Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստ` նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
Հանձնաժողովի հրավերով ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նիստի ժամանակ որպես վկա ելույթ է ունեցել տեսակապով` հանձնաժողովի անդամներին փաստեր տրամադրելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում մարդասիրական ծանր հետևանքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում որպես վկաներ ելույթ են ունեցել նաև` Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, Թալին Փափազյանը (Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս), Ռոբերտ Ավետիսյանը (ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ):
Հանդիպումը կազմակերպվել է Քվեբեկյան բլոկի կուսակցության անդամ Ստեֆան Բերգերոնի կողմից հանձնաժողովին ուղղված միջնորդության միաձայն ընդունումից հետո:
Офис Защитника прав человека опубликовал информационный бюллетень на английском языке о проблемах, связанных с поставкой хлеба населению в создавшейся в Арцахе катастрофической гум......
2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Ա......
Согласно информации, полученной Офисом Защитника прав человека (ЗПЧ), и исследованиям, проведенным аппаратом ЗПЧ, было установлено, что житель Степанакерта, К. Ованнисян 1983 г.р.,......