ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Download Full Document

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) դեպարտամենտում (այսուհետ՝ Դեպարտամենտ) բողոքի ուսումնասիրությունն իրականացնելու գործընթացը:

 

II. ԲՈՂՈՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ

 

2. Պաշտպանին ներկայացված բողոքն ուսումնասիրության նպատակով հաշվառվում և, ներքին գործավարության կարգի պահանջներին համապատասխան, մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգ:

3. Մուտքագրված բողոքն ուղարկվում է դեպարտամենտի ղեկավարին, որը բողոքի ուսումնասիրությունը հանձնարարում է պատասխանատու մասնագետին՝ ըստ գործառույթների և պատասխանատվության ոլորտների, կամ անձամբ է նախաձեռնում բողոքի ուսումնասիրությունը:

4. Դեպարտամենտի ղեկավարը, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածության արդարացի և համաչափ բաշխման սկզբունքից, նշանակում է կատարող, որը պարտավոր է անմիջապես ձեռնամուխ լինել ներկայացված բողոքի ուսումնասիրության աշխատանքներին:

 

III. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Բողոքի ուսումնասիրության շրջանակներում կատարողը պարզում է՝

1) արդյոք ներկայացված բողոքը համապատասխանում է «Մարդու  իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներին.

2) արդյոք բողոքում բարձրացված հարցը վկայում է մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, և արդյոք դրանում բարձրացված հարցի քննարկումը Պաշտպանի լիազորությունների շրջանակում է.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման որ մարմնի կամ պաշտոնատար անձի, իսկ Օրենքով սահմանված դեպքերում՝ նաև կազմակերպության գործողության (անգործության) կամ որոշման արդյունքում է ենթադրաբար խախտվել անձի իրավունքը կամ ազատությունը:

6. Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարողը, դեպարտամենտի ղեկավարի հետ համաձայնեցնելով, կարող է հետադարձ կապի միջոցով առաջարկել բողոք ներկայացրած անձին այցելել Աշխատակազմ և (կամ) տրամադրել բողոքի ուսումնասիրության կամ քննարկման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

7. Բողոքի ուսումնասիրությանը ներգրավված անձինք կարող են իրականացնել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ՝ Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա:

 

IV. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է բողոքի ուսումնասիրության նկատմամբ անմիջական վերահսկողություն՝ կատարողին համապատասխան ցուցումներ, հանձնարարություններ տալու, ինչպես նաև բողոքի կապակցությամբ ըստ անհրաժեշտության քննարկումներ իրականացնելու միջոցով: 

9. Բողոքը քննարկման ընդունելու կամ չքննարկելու, ինչպես նաև բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին որոշման կայացման հարցը  անհրաժեշտության դեպքում քննարկվում է դեպարտամենտի ղեկավարի հետ:

10. Բողոքի ուսումնասիրության արդյունքում անմիջական կատարողը դեպարտամենտի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝  Պաշտպանի կողմից բողոքի կապակցությամբ ընդունվող համապատասխան որոշման նախագիծը:

 

V. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

11. Պաշտպանին ներկայացված բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի:

12. Պաշտպանին ներկայացված բողոքի ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ այլ մարմիններից կամ կազմակերպություններից հարցումների արդյունքում ստացված տեղեկատվությունը, համարվում է գաղտնի և կարող է հրապարակվել կամ երրորդ անձանց տրամադրվել միայն Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

VI. ԲՈՂՈՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

13. Բողոքի ուսումնասիրության արդյունքներով կազմված որոշման նախագիծը դեպարտամենտի ղեկավարի կողմից պետք է Պաշտպանի հաստատմանը ներկայացվի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալուց հետո տասնչորսերորդ օրը:

14. Դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված ժամկետը կարող է երկարացվել յուրաքանչյուր անգամ երեք օրով:

 

Download Full Document